Իշխանությունը տեռոր է սկսել «Հանրային Ձայնի» ավագանու անդամների նկատմամբ․ Վահե Եսայանը հրավիրվել է ՔԿ
Общество![Իշխանությունը տեռոր է սկսել «Հանրային Ձայնի» ավագանու անդամների նկատմամբ․ Վահե Եսայանը հրավիրվել է ՔԿ](/timthumb.php?src=disc/06-02-24/981348c3d01c528de1539f7f2758e745.jpg&w=780)
«Այս իշխանությունը սկսել է տեռոր «Հանրային Ձայնի» ավագանու անդամների նկատմամբ, նրանց ստիպում են գալ, ներկա գտնվել նիստերին և դեմ քվեարկել ընդդիմությանը: Ես շատ արագ կարող եմ պարզել, եթե վաղը որևիցե մի ավագանի իմ կողմից մտավ ներս՝ ինչ հիմքովա մտնում, բայց համոզված եմ, որ այդ կամիկաձեն չի գտնվի»,-այս մասին ուղիղ եթերում հայտարարեց «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ թիրախում են ավագանու անդամներից մի քանիսը:
Մեր տեղեկություններով` 14:30-ին Քննչական կոմիտե է հրավիրվել Վահան Եսայանը։
Տեղեկության իսկությունը ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից, որը մեզ հետ զրույցում, մասնավորապես նշեց․
«Քննչական կոմիտեն կոնկրետ վարույթներով անձանց ինչ-որ գործողությունների կանչելու-չկանչելու, դրանց բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակում»:
![](banners/armflix.jpg)