Սա մեծ հաղթանակ է մեզ համար․ Էրիկ տեն Հագը՝ Ասթոն Վիլլայի հետ խաղի մասին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին։
«Սա մեծ հաղթանակ է մեզ համար։ Մենք հասանք մեր նպատակին, և ինձ դուր եկավ, թե ինչպես դա արեցինք։ Հատկապես այսօրվա խաղում կառանձնացնեի առաջին 20 րոպեները, երբ մենք վերահսկում էինք խաղը։ Խաղը շատ ինտենսիվ էր, ֆուտբոլիստները վերջնամասում հոգնել էին։ Մինչև վերջ պարզ չէր՝ ամեն ինչ կարող էր ավարտվել ցանկացած թիմի օգտին, բայց մենք կարողացանք հաղթել մեր բնավորության շնորհիվ։ Եվ կարծում եմ, որ փոխարինումները նույնպես ազդեցություն ունեցան»,- մարզչի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» (41 միավոր) 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում և Պրեմիեր լիգայի 6-րդ տեղում է։ «Կարմիր սատանաները» փետրվարի 18-ին կխաղան «Լութոնի» հետ: