Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» համալրել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը
ОбществоՄոսկվայում, «Կնիժնիյ միր» հրատարակչությունում լույս է տեսել ԴԻԱԼՈԳ մատենաշարի չորրորդ թողարկումը, որը ներկայացնում է Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» բանաստեղծությունների, պատմվածքների և առակների ժողովածուն։
Գրքում տեղ են գտել տարբեր ժամանակներում գրված և տարբեր ժանրեր ներկայացնող ստեղծագործություններ։ Դրանք նվիրված են Հայաստանին, հայ ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։
Արարատ լեռան նշանակությունը հայկական մշակույթում զգալի տեղ է գրավում՝ նույնացվելով ուժի, ոգու, նախածննդի, ժողովրդի միասնության և ցավի հետ։ Արարատը միաժամանակ հանդիսանում է և՛ հպարտություն և՛ կարոտ կորցրած հողերի և նահատակված նախնիների նկատմամբ։
Հայաստանում ամեն առավոտ սկսվում է դեպի այս Լեռը հայացքով և ամեն օր ավարտվում է նրա սուրբ լանջերի մայրամուտի ճառագայթներով։ Դրանով է բացատրվում հեղինակի այսքան հուզական վերաբերմունքը Արարատի նկատմամբ։
Ելենա Շուվաևա-Պետրոսյանը ծնվել է Ռուսաստանում, Վոլգոգրադի մարզում։ 2001 թվականից ապրում է Հայաստանում, Երևանում։
Նա լրագրող, գրող, գրականագետ և ազգագրագետ է։ 1999 թվականից Ռուսաստանի Գրականագետների միության, 2009 թվականից՝ Հայաստանի գրողների միության, ինչպես նաև Կովկասի Գրողների ակումբի (2012) և Սրբեր Կիրիլլի և Մեֆոդիի անվան Գրողների միջազգային միության (2024) անդամ է։ Միջազգային գրական մրցույթների դափնեկիր է և մի քանի գրքերի հեղինակ։
Աշխատում է Ռոսսոտրուդնիչեստվայի Հայաստանի ներկայացուցչությունում, հանդիսանում է Հայաստանի Հովհաննես Բաղրամյանի անվան վետերանների միավորման փոխնախագահը, դասվանդում է Երևանի պետական համալսարանում։
Վետերանների շարժան զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է ԱՊՀ վետերանների միավորման մեդալով և ԱՊՀ վետերանական կազմակերպությունների Համակարգող խորհրդի պատվո նշանով (2022)։
Հրապուրվում է լեռնագնացությամբ, բազմաթիվ անգամներ եղել է Արարատի, Կազբեկի, Էլբրուսի, Դամավենդի և այլ լեռների գագաթներին։
Նշենք, որ ԴԻԱԼՈԳ մատենաշարը հիմնադրվել է 2023 թվականի մարտին՝ քաղաքագետ, հրատարակիչ Յուրի Նավոյանի կողմից։ Մատենաշարի շրջանակներում արդեն լույս են տեսել հայ և ռուս հեղինակների գրական ստեղծագործություններ և քաղաքագիտական ուսումնասիրություններ։ Մատենաշարի գրքերը հրատարակվել են մեկենաս Մհեր Ավետիսյանի աջակցությամբ։