Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Всемирная прессаՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական X սոցիալական ցանցի էջում։
«Սա երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու մեր վճռականության նշան է»,- ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ համաձայնագրում հստակեցված են 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում G7 ձևաչափով ստանձնած պարտավորությունները։ Նա հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է տասը տարի ժամկետով և ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Համաձայնագիրը ներառում է նաև 2024 թվականին Կիևին երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելը»,-ասել է Մակրոնը։
Զելենսկու այցը Փարիզ արդեն երրորդն է ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինքը՝ Մակրոնը, պատրաստվում էր այս շաբաթ մեկնել Կիև, սակայն «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ նրանք որոշել են հետաձգել ուղևորությունը։