Ունենք երկու ճանապարհ․ հայրենասիրությունը և ներկա իրողությունները․ Արցախի ԱԺ նախկին նախագահ
Политические«Որպեսզի մենք միշտ վառ պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք»,- այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։
«Մենք ունենք երկու ճանապարհ․ հայրենասիրությունը և ներկա իրողությունները։ Պետք է առաջնորդվենք ներկա իրողություններով, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է։
Զրույցի ընթացքում նա նաև տեղեկացրեց, որ Արցախի Ազգային ժողովը իրենք չեն կարող լուծարել, ոչ ոք դրա իրավունքը չունի մինչև 2025 թվականի մայիսի 21-ը, իսկ մինչ այդ այն գործելու է, և որոշումներ ու հայտարարություններ են լինելու։