Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին
ПолитическиеՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: