Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու
ОбществоՍույն թվականի մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։
Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։
Մեկնում՝
առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով)
համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։
Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։