Հունգարիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Мир![Հունգարիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը](/timthumb.php?src=disc/26-02-24/11cb522afc1bff2c6cb8aa06148f8c60.jpg&w=780)
Հունգարիայի խորհրդարանը միաձայն ընդունել է երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նովակի հրաժարականին կողմ են քվեարկել խորհրդարանի՝ նիստին ներկա բոլոր 196 պատգամավորները։
Փետրվարի 10-ին Նովակը հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։
![](banners/armflix.jpg)