Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայում պատերազմին. Ֆրանսիայի ԱԳՆ
Всемирная прессаԱրևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել «հատուկ գործողություններին» Ուկրաինայի տարածքում՝ առանց ռազմական գործողությունների ներգրավվելու, ֆրանսիացի խորհրդարանականների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Նրա խոսքով, անհրաժեշտ է «դիտարկել Ուկրաինային աջակցության նոր ձևեր, որոնք կարող են ուղղված լինել կոնկրետ կարիքներին»։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նման կարիքները կարող են ներառել կիբեր պաշտպանությունը, Ուկրաինայում զենքի արտադրությունը և ականազերծումը։ «Որոշ դեպքերում նման գործողությունները կարող են պահանջել արևմտյան զինվորականների ներկայություն ուկրաինական տարածքում՝ առանց պատերազմին մասնակցելու շեմը անցնելու», - նշել է Սեժուրնեն։
Նա նաև ասել է, որ հաշվի առնելով ռուսական հարձակումները և այն ապակայունացումը, որը նրանք առաջացնում են Եվրոպայում, «Ուկրաինային աջակցությունը պետք է մեծանա»: