Պետք է ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը․ Բորել
Иностранный![Պետք է ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը․ Բորել](/timthumb.php?src=disc/28-02-24/5925b2be29698d87a9c5fd3d16e611b1.jpg&w=780)
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին մեր ամուր հանձնառությունը մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա, Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն է փոխանցել փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։
«Մենք մերժում ենք ցանկացած ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք և շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
Այժմ մեր առաջնահերթությունն է ուժեղացնել Հայաստանի ճկունությունը, ապահովել, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն իրականացնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Եվ սա է պատճառը, որ մենք ամրապնդում ենք մեր ոլորտային համագործակցությունը, ավելի ենք զարգացնում մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում և խթանում ենք տնտեսական ներդրումները:
Շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը։ Եվ սա է պատճառը, որ վերջերս մենք ուժեղացրինք ԵՄ առաքելությունը Հայաստանում։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին՝ ներգրավվել բարեխղճորեն․ պատրաստ ենք շարունակել հեշտացնել փոխանակումները»,– հայտարարել է Բորելը։
![](banners/armflix.jpg)