Հիմա էլի սկսելու են, թե Կառավարությունը 20 տոկոս բաժնեմաս է ստացել․ Փաշինյան
ПолитическиеԱյսօրվա Կառավարության նիստի ընթացքում տեղեկացվեց, որ վարչապետի աշխատակազմը տնօրինելու է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը։
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։ Այս թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել․
«ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, հեռահաղորդակցության ոլորտի ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- նշեց Փաշինյանն ու իր խոսքի ընթացքում նաև հավելեց՝
«Հիմա էլի սկսելու են՝ Կառավարությունը 20 տոկոս բաժնեմասա ստացել․․․ էլի եմ ասում՝ ոչ մեկ թող խեթ հայացքով մեզ չնայի»։