Հրդեհ է բռնկվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում
Чрезвычайный случай![Հրդեհ է բռնկվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում](/timthumb.php?src=disc/01-03-24/4edad9dda993594b66676c2a4176964c.jpg&w=780)
Փետրվարի 29-ին՝ ժամը 16։58-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։03-ին, մարվել՝ 21։20-ին: Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ և եղեգնուտ, որից՝ մոտ 50 հա-ն արգելավայրին պատկանող տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 8 աշխատակից։
![](banners/armflix.jpg)