Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով
Всемирная пресса![Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով](/timthumb.php?src=disc/02-03-24/50d7ffb9e791311d5b4b5177c9755d92.jpg&w=780)
Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները, հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ապաստանի դիմումները 2023-ին ավելացել է 18%-ով՝ հասնելով 1․14 միլիոնի։ Այս ցուցանիշը 2015-2016-ի միգրանտների ճգնաժամից հետո հասել է ամենաբարձր մակարդակի։
Գործակալության հրապարակած տվյալներում կան նաև Թուրքիայի քաղաքացիների դիմումներն ու հարցումները և նշվում է, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 82%-ով։
ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած ամենամեծ խումբը կազմել են սիրիացիները` 181․000, երկրորդ տեղում աֆղաններն են՝ 114․000, իսկ երրորդ տեղում թուրքերը։
Նշվում է, որ երկրների ցանկում Գերմանիան կրկին դարձել է ԵՄ-ում ապաստան հայցող փախստականների առաջատար ուղղությունը՝ ստանալով բոլոր դիմումների գրեթե ⅓-ը։
![](banners/armflix.jpg)