ՌԴ-ում տղամարդը 2 մլն ռուբլի արժողությամբ կակաչներ է գողացել
РоссияՄոսկվայում ձերբակալել են երկու միլիոն ռուբլու կակաչների խմբաքանակի գողության մեջ կասկածվողին, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Արխանգելսկից մի գործարար կին գովազդ է տեղադրել՝ փնտրելով առաքիչ Մոսկվայից կակաչներ առաքելու համար։ Նրան իր ծառայություններն առաջարկել է մի տղամարդ, ով վարորդ է գտել, որը պետք է տեղափոխեր ծաղիկները:
«Երթուղին անցնելուց հետո վարորդը փոխել է իր նշանակման հասցեն։ Նա ծաղիկների ամբողջ խմբաքանակն այնտեղ է տարել»,- իր Telegram ալիքում գրել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով։
Տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ծաղիկները վերադարձվել են տիրոջը։