Իսրայելը «Հեզբոլլահին» սպառնացել է ջախջախիչ հարվածով
МирԻսրայելական զորքերը ջախջախիչ հարված կհասցնեն լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը, եթե վերջինս չդադարեցնի հրետակոծությունը։ Այս մասին նախազգուշացրել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, որի ելույթի տեսանյութը հրապարակվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության ռուսալեզու Telegram–յան ալիքում։
Պետության ղեկավարի խորհրդականի խոսքով՝ իսրայելցի զինվորականներն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները եւ պատրաստ են հարվածներ հասցնել։ «Եթե զինյալները չդադարեցնեն կրակոցներն առաջիկա օրերին և չլքեն իրենց դիրքերը մինչև Լիթանի գետ, Իսրայելը պատրաստ է ուժ կիրառել», - ասել է Գենդելմանը: