Թաիլանդում զբոսաշրջիկը հարբել է և արթնացել զվարճալի դաջվածքով (լուսանկար)
ДругоеԹաիլանդում զբոսաշրջիկը հարբել է և արթնացել զվարճալի դաջվածքով։ Այս մասին նա խոսել է սոցիալական ցանցերում, հայտնում է Thaiger–ը։
Տղամարդը հրապարակել է թայերեն գրությամբ դաջվածքի լուսանկարը։ «Խնդրում եմ, ինչ-որ մեկը կարող է թարգմանել: Արթնացա, կրծքավանդակիս վրա էր», - հարցրել է նա:
Օգտատերերը ենթադրել են, որ օտարերկրացին չափից շատ է ալկոհոլ օգտագործել և մոռացել է, թե ինչպես է դաջվածքն արել։ Պարզվել է, որ նրա կրծքավանդակի վրա դաջել են «Ես սեքսով եմ զբաղվել լեդիբոյի (այդպես են անվանում տրանսգենդեր կանանց Թաիլանդում) հետ» արտահայտությունը:
Մեկնաբաններից ոմանք միջադեպը ծիծաղելի են համարել, մյուսները խղճացել են զբոսաշրջիկին: Այնուամենայնիվ, ոմանք վիրավորական են համարել հրապարակումը, քանի որ մեկնաբանություններում մարդիկ սկսել են ծաղրել երկրի բնակիչներին: Բողոքներից հետո հրապարակումը ջնջվել է։