«Հայաստանին զինելու քաղաքականությունը կհանգեցնի սադրանքների»․ Ալիևը՝ Բլինքենին
Иностранный![«Հայաստանին զինելու քաղաքականությունը կհանգեցնի սադրանքների»․ Ալիևը՝ Բլինքենին](/timthumb.php?src=disc/03-04-24/a8fbc16e266df39c99ed88b7b1436a1d.jpg&w=780)
Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին զինելը՝ ԵՄ խաղաղության եվրոպական մեխանիզմի միջոցով և ԱՄՆ բյուջեի հաշվին։ Ալիևն ընդգծել է, որ «նման քայլերը, որոնք հակաադրբեջանական բնույթ ունեն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և կհանգեցնեն սադրանքների»։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բեռլինում ԱԳ նախարարների բանակցություններն օգտակար են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից, և ընդգծել է բանակցությունների արագացման անհրաժեշտությունը։
Նա պնդել է, թե Արևմուտքում՝ Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին հնչեցված մեղադրանքները «լիովին անհիմն» են։
![](banners/armflix.jpg)