Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Турция![Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում](/timthumb.php?src=disc/04-04-24/57d36bee118df860089345f32bdea75e.jpg&w=780)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին «X» հարթակի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
«Այսօր արդյունավետ հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, եղբորս՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: Մտքեր փոխանակվեցին դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ համագործակցության և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։
![](banners/armflix.jpg)