Լուկաշենկոն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
Мир![Լուկաշենկոն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան](/timthumb.php?src=disc/11-04-24/9d72b29d06e6bd66051df51040d2a1ca.jpg&w=780)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հինգշաբթի հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոն աշխատանքային այցով Մոսկվայում կլինի ապրիլի 11-12-ը։ Նախատեսվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացման առանցքային հարցեր։ Անդրադարձ կլինի նաև առկա մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործողությունների համակարգման հարցերին:
Հաղորդվում է, որ նախագահները կքննարկեն տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարները։
![](banners/armflix.jpg)