ՀԷՑ-ը 2023 թ.-ին 68 հազար բաժանորդի վճարել է 116 մլն դրամ փոխհատուցում. Գարեգին Բաղրամյան
Армения«Էլեկտրամատակարարումների խափանումների առաջին և հիմնական պատճառը մեր ենթակառուցվածքների գերմաշվածությունն է, և այն իր խորը տեսքն ունի ցածր լարման հատվածում»,-այդ մասին Ազգային ժողովում ՔՊ-ի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստանի Էլեկտրկան ցանցեր» ընկերությունը պայմանագրով պարտավորված ներդրումներն առաջինը ուղղել է ավելի բարձր լարման ենթակառուցվածքներին, քանի որ դրանց խափանման դեպքում ավելի մեծ թվով բաժանորդներ են տուժում։
Մարզերում, ըստ բաղրամյանի, համայնքները հիմանկանում միասնուցում է, ի տարբերություն Երևանի, և այնտեղ խափանումների դեպքում այլ կապով հոսանքը չի վերականգնվում և այն երկար ժամանակ չի լինում։
Բաղրամյանը հայտնեց , որ երկրորդ խնդիրն այն է, որ ընկերության ստորաբաժանումները համագործակցված չեն աշխատում, ինչի համար նաև տուգանվել է, երբ վթարը վերականգնող ստորաբաժանումն իր աշխատանքն ավարտել է, բայց սպասարկող ստորաբաժանումը չի միացրել վթարված շենքերի էլեկտրասնուցումը։
Որպես երրորդ խնդիր Բաղրամյանն առանձնացրեց սեփական էներգետիկ ենթակառուցվածքներ ունեցող խոշոր ընկերություններին, որոնք պարտավոր են դրանք սպասարկող կազմ ունենալ, ինչը շատ վատ վիճակում է և հաճախ վթարների պատճառներն այդ ենթակառուցվածքներում առաջացած խնդիրներն են լինում, ինչպես ֆուտբոլային մարզադաշտի հայտնի հոսանքազրկման դեպքը, որի պատճառով նաև հարակից բնակելի շենքերն էին հոսանքազրկվել։
«2023 թվականին արդյունքներով 68 հազար բաժանորդի վճարվել է 116 մլն դրամ: Հիմնականում դա արդյունք է այն բանի, որ այդ բաժանորդների էլեկտրաէներգիայի անջատումը 4 ժամից ավելի է տևել, և ավտոմատ այդ տուգանքը գեներացվել է»,-հայտնեց ՀԾԿՀ նախագահը։
Նա ասաց, որ այդ վճարումները կատարվել են ներդրված ինքնաշխատ համակարգի միջոցով, որը խախտումների դեպքում ավտոմատ կերպով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից գանձում է համապատասխան գումարը:
«2024 թվականի 8 ամիսներին արդեն այս գումարը կազմել է 152 մլն դրամ: Սա վկայում է այն մասին, որ անջատումներն ավելի շատացել են»,-հայտնեց Գարեգին Բաղրամյանը: