Ավանեսյանը ԱԱՏՄ արտահերթ նիստում առաջարկներ է արել վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շուրջ
ВидеоԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:
Այս մասին հայտնել են նախարարությունից:
Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին և խորհրդին է ներկայացրել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունը, հաստատվել են տեսչական մարմնի առաջին կիսամյակի գործունեության կատարողականների գնահատումները:
Ամփոփելով նիստը, Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ: