Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ հայկական համայնքներ
АрменияԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելության կմենի ԱՄՆ։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեամբ կը մեկնի Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմ։ Այս այցելութիւնը կը ներառէ Պոսթընի, Շիքակոյի, Տիթրոյթի, Փրովինսի եւ այլ շրջաններու հայկական համայնքները։ Յիշեցնենք, որ անցեալ տարի (2023) Հայրապետը այցելած էր նոյն թեմին այլ շրջանները։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ այցելութենէն առաջ, Նորին Սրբութիւնը կը մեկնի Զուիցերիա՝ կարճ շրջանի մը համար։
Հովուապետական այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանան Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։
Նորին Սուրբ Օծութեան հովուապետական այցելութիւնը պիտի տեւէ շուրջ մէկ ամիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։