Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը
ОбществоՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
«Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։ Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև այնտեղ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց պատասխան պետք է տրվի։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»,- ասաց Սիմոնյանը։