Պարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին
АналитическийՊարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդն աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է տարածաշրջանային կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պարսից ծոցի երկրների նախարարական հանդիպման արդյունքներից ելնելով։
«Նախարարական հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը Համագործակցության խորհրդի անդամների կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի քաղաքական լուծմանը այս ճգնաժամը»,- նշված է հայտարարության մեջ։