ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
МирԱյսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է։
Նա ևս հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներ և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ մասնակի համաձայնեցված են։
ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ անկյունաքարային դրույթները, առաջարկել է առանձնացնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնավոր փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները։
«Այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Փաշինյանը։