Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
Иностранный![Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ](/timthumb.php?src=disc/19-04-24/3bbaf20c1f33f5e9194df695c2d7a08a.jpg&w=780)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է «Մեծ յոթնյակի»՝ G7-ի արտգործնախարարների տարածած հայտարարությանը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:
«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել G7-ի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:
![](banners/armflix.jpg)