Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը․ մանրամասներ
ПолитическиеԱյսօր Հակակոռուպցիոն կոմիտեն լուր տարածեց, որ ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության և մշակույթի վարչության պետ Հրայր Կարապետյանը և դպրոցներից մեկի տնօրենը և փոխտնօրենը։
Lurer.com-ին հայտնի դարձավ, որ մարզպետարանի աշխատակցին ձերբակալել են այսօր՝ սեպտեմբերի 11-ին։ Մեր աղբյուրի տեղեկությամբ, առավոտյան եկել և ձեռնաշղթայով բերման են ենթարկել Հրայր Կարապետյանին։
Շրջանառվող լուրերի համաձայն, ձերբակալվել է Շիրակի մարզի Հայկասար գյուղի դպրոցի տնօրենը և փոխտնօրենը։