Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
Право![Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House](/timthumb.php?src=disc/23-04-24/6414893522a5a65e9cdee6f688ffbe2f.jpg&w=780)
Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս օրինաչափությունը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,– ասված է հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)