Բողոքի խաղաղ գործողության ժամանակ կալանավորված քաղաքացու նկատմամբ կալանքը փոխարինվել է տնայինով
МирՎերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է փաստաբան Վարդուհի Սարգսյանի բողոքը եւ Քերոբ Մանվելյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինել տնայինով։ Հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Քերոբ Մանվելյանը մայիս ամսին բողոքի խաղաղ գործողությունների ժամանակ կալանավորված մեր հայրենակիցներից է:
Շնորհակալություն եմ հայտնում փաստաբան Վարդուհի Սարգսյանին, ով «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կոչով անվճար ստանձնեց Քերոբի պաշտպանությունը»,- գրել է փաստաբանը։