ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
ПолитическиеԵվրամիությունն այսօր՝ հուլիսի 26-ին, Ուկրաինային հատկացրել է 1,5 միլիարդ եվրո ռուսական սառեցված ակտիվներից։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Միջոցները կուղղվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի և ուկրաինական հիմնադրամի միջոցով՝ աջակցելու Ուկրաինայի ռազմական ներուժին, ինչպես նաև երկրի վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Չկա ավելի լավ խորհրդանիշ և Կրեմլի փողերը ավելի լավ օգտագործելու տարբերակ, քան Ուկրաինան և ամբողջ Եվրոպան ապրելու համար ավելի ապահով վայր դարձնելը», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի համար առաջնահերթ ռազմական տեխնիկա՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային արկեր և ուկրաինական արդյունաբերության զենքեր ձեռք բերելու համար։