Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հետևել է շինարարական աշխատանքին
МирՀուլիսի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որի մեկնարկը տրվել է դեռևս մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ-փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագրով:
▪️ Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Տնօրենը մեկ անգամ ևս կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, որոնց շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։
▪️ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանի ուղեկցությամբ Տնօրենն այցելել է նաև Ծաղկաձորի հենակետ, որտեղ ծանոթացել է տարածքում իրականացվող բարեկարգման և նորոգման աշխատանքներին:
▪️ Այցի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ»-ի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներում ներկայացվել են ծառայողների կենցաղային և շենքային պայմանները, գույքային և տեխնիկական կարողությունները, ջոկատների պատրաստվածության վիճակը:
▪️ Փ/ծ գեներալ-մայոր Կ.Ցուցուլյանը տեղերում անձնակազմին տվել է մասնագիտական խորհուրդներ և հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։