Ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. Հարությունյան
ВидеоՀՀ ՊՆ 2-ՐԴ ԲԿ նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել.
«Ասվածի ապացույցն է այն, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխեցին իմ նկատմամբ կիրառված կալանավորումը և կիրառեցին այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին ինձ կալանավորեց։
Ինձ անազատության մեջ պահելը պայմանավորում են նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռևս չեն հարցաքննվել, սակայն հուլիսի 24-ի դատական նիստին,երբ ներկայացել էին վերջին 3 վկաները, հանրային մեղադրողը, պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, միջնորդեց հետաձգել դատական նիստը»: