Թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբան
ДругоеՓաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
« ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային փոփոխություն չի եղել։ Իհարկե, սա նույն ՊՆ-ն է, որը նույն ջանասիրությամբ հերքում էր Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի և այլ տարածքների հանձնումը, սակայն պատրաստ եմ ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք (հենակետի անունը դիտավորյալ չեմ նշում), ապացուցել, որ առնվազն 2007 թվականի դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ։ Սպասում եմ արձագանքի….»: