ՀՀ ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարին
РоссияՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։
Այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում տեղ գտած գրառման մեջ։
«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։