Ռուսաստանի Լենինգրադի շրջանում միգրանտներն այլևս չեն կարող աշխատել որպես տաքսու վարորդներ
ПолитическиеՌուսաստանի Լենինգրադի շրջանի իշխանությունները արգելել են օտարերկրյա քաղաքացիների գործունեությունը ուղևորափոխադրումների ոլորտում, մասնավորապես՝ արգելված է աշխատանքը որպես տաքսիների կամ վարձակալվող մեքենաների վարորդներ։ Արգելքը գործելու է մինչև 2024 թվականի ավարտը։ Այդ մասին հայտնել է Լենինգրադի շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Հայտնում է Aysor.am-ը:
«Շրջանային դատախազի նախաձեռնությամբ Լենինգրադի շրջանի նահանգապետը որոշում է ընդունել, որով օտարեկրյա քաղաքացիներին արգելվում է գործունեություն իրականացնել որպես տաքսու կամ վարձակալվող մեքենաների վարորդներ»,- հայտնել են դատախազությունից։