Հրանուշ Հակոբյանն ընդունեց բարերարներ Քաջբերունիներին
ՍփյուռքՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ Անահիտ և Հերոս Քաջբերունիներին: Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց նրանց կրկին Հայրենիքում հյուրընկալելու առիթով:
Բարերարները Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով մշտապես ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայրենիքին: Այս տարի նրանց տրամադրած գումարների մի մասը կուղղվի Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի առողջապահական, բնակարանաշինության, կրթության և այլ ոլորտների կարիքների ֆինանսավորմանը: