Հայաստանի հավաքականը պարտվեց

2013-06-07 21:54:01

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2014թ.-ի ընտրական փուլի շրջանակներում «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Մալթայի ընտրանուն: Ցավոք հանդիպման ընթացքում միայն մեկ գոլ գրանցվեց, այն էլ՝ հյուրերի օգտին: Առաջին խաղակեսում մեր ընտրանին ուներ տարածքային առավելություն, սակայն դա գոլի վերածել չհաջողվեց:

Մեր հավաքականը սեփական հարկի տակ միավոր չվաստակեց և զիջեց 1:0 հաշվով: Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը 8-րդ րոպեին գրավեց Մայքլ Միֆսուդը: Երկրորդ խաղակեսում Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը:

Նշենք, որ Հայաստանի ընտրանու հաջորդ մրցակիցը Դանիայի հավաքականն է:

Դիտվել է 1248 անգամ:

Լրահոս
29 Նոյ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը