Հնդկաստանում զանգվածային հարսանիքից առաջ ստուգել են 450 հարսնացուների կուսությունը
ԱշխարհՀղիներն ու անխոհեմները չեն կարող ամուսնանալ: Ահա այս սկզբունքից ելնելով` Հնդկաստանի կենտրոնական հատվածում զանգվածային հարսանիքներից առաջ հարսնացուների զանգվածային ստուգումներ են անցկացրել. գրում է Podrobnosti-ն:
Ընդհանուր առմամբ՝ կուսության ստուգման են ենթարկել 450 կանանց պահպանողական ընտանիքներից: Ընդ որում, ոչ բոլորն են անցել թեստը, և նրանց հարսանիքները չեղյալ են հայտարարել: Հնդկաստանում տեղական իշխանությունները հաճախակի են իրենց հաշվին զանգվածային հարսանիքներ կազմակերպում չունևոր խավի բնակիչների համար: Սակայն դրա դիմաց երբեմն իրենց տարօրինակ պահանջներն են դնում, ինչպես այս դեպքում:
«Մենք ստուգել ենք բոլոր կանանց, և պարզվեց, որ նրանցից 10-ն արդեն հղի է, և նրանց դիմումները հետ են տրվել»,-ասում է սոցիալական աշխատողներից մեկը: