ՀՀԿ-ն դեռ սովետի Կոմկուս չի դարձել, թեև բռնել է դրա ճանապարհը
ԲլոգոսֆերաՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէ, ՀՀԿ-ն դեռևս սովետի Կոմկուս չի դարձել, թեև բռնել է դրա ճանապարհը: Ասվածի վկայությունը Դավթաշեն և Նորք-Մարաշ թաղապետարաններում ՀՀՀ տեղական կառույցների տեղակայումն է (ՀԺ): Հենց թերթը դա արձանագրել է , անմիջապես տեղական կառույցների կայքէջերում փոխել են հեռախոսահամարները, սակայն քանի որ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն «պետականաստեղծ» կուսակցության ճանապարհի վրա է, մոռացել են ջնջել նաև հասցեները: Չնայած դա մի քիչ ավելի դժվար է՝ պետք է համապատասխան հասցեներ գտնել»: