Վահագն Չախալյանը կառաջադրվի Ախալքալաքի ղեկավարի պաշտոնում
Ջավախք«Ջավախք» շարժման առաջնորդ, հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի թեկնածությունը դիտարկվում է Ախալքալաքի տեղական ինքնակառավարման շրջանի ղեկավարի պաշտոնում. գրում է Грузия-Online-ը: Այս տեղեկությունը կողմնակիորեն հաստատել է նաև Չախալյանն ինքը «Южные врата» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Իմ թեկնածության առաջադրման մասին վերջնական որոշում դեռևս ընդունված չէ: Ինձ համար դժվար կլինի այդ որոշումը կայացնել: Իմ դեպքում դա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ՝ հետ: Սա միանշանակ: Ես երբեք չեմ ձգտել պաշտոնի և այժմ էլ դա չեմ ցանկանում: Սակայն եթե ես դիմեմ այդ քայլին, ապա կանեմ դա` ելնելով Ջավախքում ապրող հայերի շահերից»,-Չախալյանին մեջբերում է պարբերականը: