Եգիպտոսը ՄԱԿ–ում կբարձրացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը
ՏարածաշրջանԵգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ իր երկիրը ՄԱԿ-ում կբարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը: Նա գրել է. «Վաղը ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային համաձայնագիր, որով ճանաչում է հայերի կոտորածները, որն իրականացվել է թուրքական բանակի կողմից և որին զոհ է գնացել մեկ միլիոն մարդ»: Այս հաղորդագրությունը մեծ արձագանք է ստացել ինչպես ԶԼՄ–ներում, այնպես էլ սոցցանցերում։
Այս քայլը, հավանաբար, պետք է համարել Եգիպտոսի պատասխանը Թուրքիային՝ վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։