Daily Mirror-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթերով քեյսի կողքին քնած վարչապետ Դեվիդ Քեմերոնի լուսանկարը
ԱշխարհԲրիտանական The Daily Mirror թերթը հրապարակել է գաղտնի փաստաթղթերով քեյսի կողքին քնած վարչապետ Դեվիդ Քեմերոնի լուսանկարը:
Վարկաբեկող լուսանկարներն արվել էին վարչապետի քենու՝ Էլիսի հարսանիքին: Լուսանկարի առջևի ֆոնին հարսն է՝ շամպայնի գավաթով, ետևի ֆոնին քնած է ոտաբոբիկ վարչապետը, իսկ կողքին դրված է նրա կարմիր ճամպրուկը:
Անցյալ շաբաթ Քեմերոնը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ մոռացել էր իր քեյսը գնացքի սեղանին: