ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի է ունեցել նավթամթերքի խոշոր արտահոսք
ԱՄՆԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի է ունեցել նավթամթերքի խոշոր արտահոսք: Ընդհանուր առմամբ` արտահոսել է մոտ 525 բարել (72 տոննա) նավթ:
Անցյալ շաբաթ մասնագետները հայտնաբերել էին 6 տոննա նավթի արտահոսք` ջրասույզ եղած Anadarko Petroleum նավթապահեստից: Եվս 2,5 տոննա նավթամթերք ջրում է հայտնվել ուրբաթ օրը: Ընդհանուր առմամբ` արտահոսել է մոտ 525 բարել (72 տոննա նավթ), որի մի մասն ընկել է Սաուտ-Պլատտ գետը:
Մասնագետների խոսքերով` նրանք նկատել են ուղղաթիռներից ավելի քան 20 շրջված նավթով լի բաքեր և ցիստեռներ: Բնապահպաններն ու նավթային գործարարները հաշվարկելու են տնտեսական վնասներն ու շրջակա միջավայրին հասցրած վնասը: