Կարող եմ օգնել Բեյլին ավելի արագ ֆուտբոլիստ դառնալ. Բոլտ
ՍպորտՕլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտն իր օգնությունն է առաջարկել «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին:
«Գիտեմ, որ կարող եմ օգնել նրան դառնալ ավելի արագ խաղացող: Ես շատ եմ հարգում «Ռեալին», և եթե թիմին և Գարեթին անհրաժեշտ լինի իմ օգնությունը, ապա ես ուրախ կլինեմ ժամանել Մադրիդ և ծանոթանալ Գարեթի հետ: Ես արդեն օգնել եմ Ռոնալդուին սովորել ճիշտ թափ հավաքել, և տեսնում եք, թե որքան շատ բաների է հասել նա»,–նշել է Բոլտը: