00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. ԵՄ խոսնակՀակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարելԹուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումըԵրեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվենԱդանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ Իկեր Կասիլյասը Ռամոսի համար ստորագրություն է վերցրել Մեսսիի նմանակից (լուսանկար)Ավտովթար՝ Խորեն Հովհաննիսյանի որդու մասնակցությամբ. կա վիրավոր (տեսանյութ)Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել ԷրդողանինԿարեն Կարապետյանին հեռացնելու «օպերացիան»

Ջավախահայությունն այսօր իրեն վտանգված է զգում

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»-ի համակարգող Արտակ Գաբրիելյանը՝

Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած Ջավախահայությունը: Ըստ Ձեզ` որո՞նք են շտապ լուծման կարիք ունեցող հիմնական խնդիրները:

- Այսօր Ջավախահայությունը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների: Հիմանական մարտահրավերներից, որ ծառացած է ժողովրդի առաջ, դա ազգային ինքնության պահպանման խնդիրն է: Այսինքն, Ջավախահայությունը այսօր ինքն իրեն վտանգված է զգում` որպես հայ մարդ ապրելով իր պատմական հողի վրա: Մարտահրավերները և հիմնախնդիրները տարատեսակ են և բազմաբնույթ, օրինակ ես կառանձնացնեի լեզվի, հետ կապված հիմնախնդիրը, որը առաջնային և շտապ լուծում է պահանջում, որը որ կամրացնի նաեւ հայության դիրքերը տարածաշրջանում: Ինքնության պահպանման խնդրի, միակ լուծումը Եվրոպական համապատասխան օրենսդրության ընդունումն է:
Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որ վերջերս է ի հայտ եկել, դա թուրք-ադրբեջանական նախագծերն են, որոնք անցնում են հիմնականում Ջավախքով` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն է, ՀԷԿ-երի շինարարությունն է: Վերջիններս կարծում եմ, ժամանակի ընթացքում բնապահպանական աղետ կհանդիսանան տարածաշրջանի համար: Տնտեսական տեսանկյունից մտավախություն կա Ջավախահայության մոտ, որ այս երկաթգծի արդեն ընթացքի մեջ դրվելուց հետո կարող է ընդհանրապես Վրաստանում, մասնավորապես Ջավախքում և տնտեսական մեկուսացում լինի, որովհետև Թուրքիան կփորձի գյուղատնտեսական առումով գրավել ամբողջ Ջավախքը և Ջավախքցին, որ այսօր իր միակ ապրուստը հայթայթում է մի կտոր հող մշակելով կամ անասուն պահելով, ժամանակի ընթացքում և արդեն ականատես ենք եղել, թե ինչպես են մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ ներմուծում վրացական շուկա և տեղի արտադրած գյուղ-մթերքը կմնա գյուղացու պահեստներում: Այդ առումով Ջավախահայությունը լուրջ մտահոգություն ունի: Նաև ոչ պակաս կարևոր են այստեղ կրթական ,առողջապահական, սոցիալ- տնտեսական, քաղաքական, հիմնախնդիրները:

-Երկրի Կառավարությունը տարածաշրջանում առկա խնդիրներից հատկապես առանձնացրել է երեք հիմնական խնդիր: Դրանք են` առողջապահություն, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն և կրթական համակարգ: Վերջին մեկ տարվա ընթացքում նշված խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր իրականացվեց պետության կողմից:

- Մեկ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չի եղել: Միակ բանը, որ կա, դրանք եղել են գյուղատնտեսական վաուչերների և թոշակների և աշխատավարձերի շատ նվազ բարձրացումը, չնայած չեմ ուզում անտեսած լինել, ընդհանուր առմամբ, շատ կարևոր էին գյուղատնտեսական վաուչերները, որոնք տրվեցին ժողովրդին, բայց առողջապահական և պետական առումով նշանակալի առաջընթաց չի եղել, Ջավախքում ապրող, ոչ մեկը չի կարող այս հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև շոշափելի արդյունք չեն տեսել: Առողջապահական համակարգն ինչպես որ կար այդպես էլ մնացել է, իսկ պետական խնդիրները, հիմնականում կապված դպրոցների հետ, մի բան էլ բարդացել են, չնայած մենք հույս ունենք, որ Պառլամենտական ընտրությունների ժամանակ Իվանիշվիլիի նախընտրական ծրագրի մեջ կար հատկապես Հայ-Վրացական համատեղ համալսարանի բացումը Ջավախքում, որը, կարծում եմ, կրթական առումով բավականին լուրջ առաջընթաց կարձանագրի: Մի կողմից էլ էսպես օբյեկտիվ ենք մոտենում հարցին, որ այս մեկ տարվա ընթացքում եղել է երկիշխանական համակարգ, այսինքն նախագահը որպես ընդդիմություն, կառավարությունը` պարոն Իվանիշվիլին, որպես իշխանություն, եւ դյուրին չի եղել լուծելու բազմաթիվ խնդիրներ: մենք էլ գիտենք, թե ներքաղաքական առումով մեկ տարվա ընթացքում ինչ լարված իրավիճակ էր ամբողջ Վրաստանում:

- Ինչպես Կառավարությունը, այնպես էլ Վրաստանի ամբողջ քաղաքական վերնախավը, խոսելով Ջավախքի խնդիրների մասին, գլխավոր խնդիրն են համարում շրջանի բնակիչների` պետական լեզվի չիմացությունը: Նրանց խոսքերով, եթե այս խնդիրը լինի լուծված, ապա շրջանների ոչ վրացի բնակչությունը կկարողանա լիարժեքորեն օգտվել իր քաղաքացիական-քաղաքական իրավունքներից: Համապատասխանու՞մ է արդյոք իրականությանը այդպիսի գնահատականը վրացական քաղաքականության վերնախավի կողմից:

- Այս հարցը մի քիչ բարդ հարց է, ես առիթը չեմ ունեցել հանդիպելու նախագահի թեկնածուների հետ, չնայած իրենք մեր գրավոր հարցերին-նամակներին չեն էլ պատասխանել, ես ուղղակի իրենց ուզում էի հարց տալ.

Իսկ ո՞նց անեն, որ տիրապետեն վրաց լեզվին, որտե՞ղ սովորեն, ինչպե՞ս սովորեն, միայն դպրոցի մակարդակով վրացերեն լեզվի իմանալը, կամ ենթադրենք, որ հնարավոր էլ լինի դպրոցում ուսանելով վրացերեն լեզու սովորել, իսկ մնացած տարիքային մարդիկ, ովքեր որ հիմա չեն հաճախում դպրոց, դպրոցն ավարտել են հինգ կամ տասը տարի առաջ, այդ մարդիկ ո՞րտեղ պետք է սովորեն:

Եթե համապատասխան կրթական կենտրոններ չկան այսօր Ջավախքում. դա անտրամաբանական է և՛ իրենց կողմից, և ընդհանրապես որ մենք էլ հույս փայփայենք, որ ինչ-որ ընթացքում պետք է կարողանանք սովորել վրացերեն: Ո՞նց ենք սովորելու, որտե՞ղ ենք սովորելու: Դրա համար մենք պետությունից պահանջել ենք նախևառաջ վրաց լեզվի ուսուցման կրթական կենտրոններ: Ամբողջ տարածաշրջանում մի քանի կրթական կենտրոն է պետք, որպեսզի ցանկացած տարիքի մարդ կարողանա հաճախել և գոնե մինիմումի չափով տիրապետի վրացերեն լեզուն:

Ինչ վերաբերում է, որ պատճառաբանում են, որ ինչ-որ գործարաններում կամ պետական հիմնարկություններում աշխատելու համար պարտադիր պետք է վրաց լեզվի իմացությունը, ես կարող եմ համեմատություն տանել Ախալցխայի շրջանի կամ ընդհանրապես Թիֆլիսի հայության հետ: Թիֆլիսի հայությունը հոյակապ տիրապետում է պետական լեզվին, բայց այսօր տեսնում ենք, թե պետական համակարգերում ինչքան ակտիվ է թիֆլիսահայությունը: Շատ նվազ չափով թեկուզ տոկոսային հարաբերությամբ, որը միջազգային օրենքն է պահանջում, որ այդ տոկոսին համապատասխան իրենք պետք է պետական պաշտոնյա ունենան, չունեն, իսկ մասնավոր ընկերությունները, գործարանները իրենք են որոշում, թե ում կընդունեն աշխատանքի, ում` ոչ: Կարծում եմ` ով լավ մասնագետը ինքն էլ կընդունվի աշխատանքի, այստեղ լեզվի խնդիր չկա: Մեր շրջանների ղեկավարները, ենթադրենք, Ախալքալաքի շրջանի ղեկավարները այսօր տիրապետու՞մ են վրացերենին, ո՛չ, բացարձակապես, ուղղակի իրենց ձեռնտու կատեգորիաներ են այդ մարդիկ:

Դրանք սուտ եւ անհիմն պատճառաբանություններ են, որ պետական լեզվին չտիրապետելն է պատճառը, իհա՛րկե, մենք ուզում ենք լեզուն սովորել, բայց ո՞նց. Ուղղակի որպես պետություն ինքը պետք է հոգ տանի, որպեսզի ժողովուրդը կարողանա իսկապես սովորել այդ լեզուն:

- Մի քանի օր առաջ երկրի վարչապետը հայտարարել է. «Միակ շրջանը Ջավախքն է, որտեղ Բաքրաձեն Մարգվելաշվիլիից շատ ձայներ կհավաքի»: Ինչքանո՞վ է իրական այս տեսությունը, և ի՞նչ տրամաբանություն ունի:

- Ես չգիտեմ, թե Իվանիշվիլիի հայտարարության տողատակերում ի՞նչ կա, բայց նաև պետք է ես ասեմ, որ նախ լինելով մեկ տարվա իշխանություն` պարոն Իվանիշվիլին ինքը պետք է վատ զգա, որ իսկապես Ջավախահայությունը «կարող է և» քվեարկի նաև Բաքրաձեի օգտին, որովհետև տասը տարի այդ դառը պտուղները այս իշխանությունը «Միացյալ ազգային շարժումնը» ի նկատի ունեմ, Ջավախքին քաղել է, և չեմ կարծում, որ իրականություն դառնան Իվանիշվիլիի ասած խոսքերը, որ Ջավախահայությունը Բաքրաձեի կողմն է, չէ՛, ո՛չ նման բան չկա:

Եթե այս անգամ ընտրությունները, նախորդների նման ընտրակեղծիքներով պետք է անցնեն, բնականաբար, որ ուժը, որ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը շատ հնարավորություններ ունեցավ, ընտրակեղծիքների միջոցով բարձր տոկոսներ կհավաքի այդ թեկնածուն:

Բայց եթե լինելու են թափանցիկ, արդար, մաքուր ընտրություններ, կարծում եմ, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում, այստեղ էլ Մարգվելաշվիլին, այսինքն Վրացական Երազանքի թեկնածուն բավականին առաջատար դիրքեր է գրավելու: Պարոն Իվանիշվիլիի ասածը ինձ համար մի քիչ անհայտ բան է, հանելուկային է, որովհետև ես չգիտեմ ինքն ինչ է նկատի ունեցել, որովհետև այս սոց-հարցումները Ջավախքում գրեթե չեն էլ անցկացվել, իսկ եթե անցկացվել են շատ քիչ վայրերում, որովհետև պաշտոնական բան ես ընդհանրապես չեմ տեսել, որ ինչ-որ մի կազմակերպություն սոց-հարցում անցնի և այդ սոց-հարցման հիման վրա Իվանիշվիլին էլ հայտարարի նման բան:

դիտվել է 1266 անգամ

Լրահոս
22 Հուն
Այս ժամացույցն արժե 60.000 դոլար. ոգեշնչման աղբյուրը լեռներում գիշերային երկինքն է 41-ամյա թայվանցի դիզայները համացանցը զարմացրել է 20 տարեկանի արտաքինոհՔենդալ Ջեները պարծեցել է իր ոճովԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. ԵՄ խոսնակԱպօրինի ձկնորսության դեպքեր՝ Սևանա լճումԼՂ հիմնահարցը մշտապես Ռուսաստանի ԱԳՆ օրակարգում է. ԶախարովաՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխայի համար սուրոգատ մայր են վարձելՀակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարելՈ՞վ է կոտրել վարչապետի հավեսըԹուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Հետախուզվում է ԿԳՆ մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետըՀունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումըԵրեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվենԱդանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ «BALDI»-ում մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը Իկեր Կասիլյասը Ռամոսի համար ստորագրություն է վերցրել Մեսսիի նմանակից (լուսանկար)Ավտովթար՝ Խորեն Հովհաննիսյանի որդու մասնակցությամբ. կա վիրավոր (տեսանյութ)Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել ԷրդողանինՔրիս Սմոլինգը նախապատրաստվում է հարսանիքին (լուսանկարներ)Կարեն Կարապետյանին հեռացնելու «օպերացիան»Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավինՖրանսիացի ֆիթնես-մոդելը մահացել է սերուցքի հարման սարքի պայթյունիցՆախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովինԱրցախի խորհրդարանում ընդունել են բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետը՝ կեղծ դիպլոմների գործով ձերբակալված գործընկերոջ մասինԼավ լուր՝ ավտովարորդների համարԿնքահայր դարձած Հենրիխ Մխիթարյանը պարում է իր սանիկի հետ (տեսանյութ)Ռոնալդուն՝ ընդդեմ Ռուսաստանի հավաքականի (տեսանյութ)Լապշինի գործով դատական նիստը կկայանա հունիսի 30-ինԱդրբեջանցի լրագրողն ազատ է արձակվելՍևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր են հայտնաբերվել ԱԻՆ-ը նախազգուշացնում է. Երևանի մետրոպոլիտենում վարժանք է իրականացվելու Կա մշակութային նմանություն. Հնդկաստանի դեսպանը մեկնաբանում է հայերի սերը հնդկական սերիալների հանդեպՈստիկանությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու մասինԱդրբեջանական շուկայում վերջերս հայկական կարտոֆիլ և ծիրան է հայտնվելԻնչի՞ մասին եք խոսում. Զիդանը` «Ռեալ»-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին«Սպայկա»-ն ՌԴ- ում էլ է մենաշնորհ ստեղծել. Հայաստանից արտահանած ծիրանը մնում է «ֆուռերի» մեջՄեր բանակում խաղալիքներ չունենք. ՀՀ և Արցախի ՊՆ-ները հերքում են ԱԹՍ խոցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Արամ Սարգսյանը՝ զինված ապստամբության կոչի մասինՍամվել Գասպարյանը` ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրՁերբակալվել է Կրթության տեսչության բաժնի պետ. Hraparak.amՄեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա. ՈւՂԻՂ«Օկուպացված» տարածքները հետ բերելու համար ադրբեջանցին խաղ է ստեղծել (տեսանյութ)Ոչ թիվ կա, ոչ փող...«Նուբարաշեն» ՔԿ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերվել են դեղահաբերԷլ մութ պադյե՜զդ, էլ գող փիսո՜, էլ քաչալ շու՜ն. ԱԺ-ում այսօր թեժ էրՀիմա՝ կառավարությունը դոփե՞լ է, թե՞ «դոմփել». Վարչապետի հայերենը (տեսանյութ)Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել «Գանձասար-Կապան»-ը երկու նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)«Նիկոլ, քո մասին չէր, խի՞ ես վրեդ վեր ունում» (տեսանյութ)
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)«Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»ՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…Ով է երգիչ Մհերի կինըՍոֆյա Պողոսյանին ու Աշոտ Տեր-Մաթևոսյանին «բռնեցրել են»․ դժվար թե այս անգամ հերքեն, որ միասին են (լուսանկարներ) 17-ամյա բրազիլուհին իր ցնցող մարմնով ձեռնոց է նետել «սիլիկոնե» մոդելներին (լուսանկարներ)Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի...Զոհված Վարդան Սարգսյանի հարցազրույցը մինչև ծառայության մեկնելը (ռեպորտաժ)Ադրբեջանական կողմը արդեն երկու օր է ռուսերեն և անգլերեն նյութեր են տարածում, հայտարարություններ է կատարում, իսկ մե՞նքՄենք գրավելու ենք ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը. ադրբեջանցի գեներալ. Zham.am
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)«Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»Որ պաշտոնյայի աղջկան բեմահարթակից ամուսնության առաջարկ արեց Արաբո ԻսպիրյանըՆԱՏՕ-ի ուղերձը Երևանին` բաց տեքստով…Ով է երգիչ Մհերի կինըՍոֆյա Պողոսյանին ու Աշոտ Տեր-Մաթևոսյանին «բռնեցրել են»․ դժվար թե այս անգամ հերքեն, որ միասին են (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի հարսանեկան պարը. դուք այն շատ կհավանեք (տեսանյութ)Մայր Աթոռը կատարեց խոստումը. Ռիտա Սարգսյանն այդպես էլ չխախտեց լռությունըԱնահիտ Սիմոնյանը շքեղ զգեստով՝ երգչուհի Նառայի դստեր հարսանիքին (լուսանկարներ)
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) Ով է Սոչիում մեծ հեղինակություն ունեցող ձերբակալված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը (տեսանյութ)