Սաակաշվիլի-Չախալյան վիճաբանության տեսանյութը արդեն համացանցում է
ՀասարակությունՎրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի միջև Ախալքալակում տեղի ունեցած վիճաբանության տեսանյութը հայտնվել է համացանցում: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 25-ին, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է Վահագն Չախալյանին: Եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է` «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլերն ուղղել դեպի նա:
Նրանց միջև առաջացած կոշտ խոսակցությունն առաջարկում ենք դիտել ստորև:
Կարդացեք նաև` Սաակաշվիլի - Չախալյան. «ռազբորկա»...