Սաակաշվիլին ընդունել է Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը
ՎրաստանՄիխեյիլ Սաակաշվիլին ընդունել է Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, որ պետք է հարգել մեծամասնության կարծիքը.
«Վրաստանում տեղի են ունեցել ընտրություններ, և երկիրն ընտրել է նոր նախագահի: Ես ուզում եմ բոլոր քվեարկողներին շնորհակալություն հայտնել, քանզի բոլոր ընտրությունները նպաստում են երկրում ժողովրդավարության զարգացմանը»,- ասել է Սաակաշվիլին:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով GfK ընկերության անցկացրած «էքզիթ փոլի» արդյունքների համաձայն` իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթում է այսօր կայացած նախագահական ընտրություններում: Հարցման արդյունքներով' Մարգվելաշվիլին առաջատարն է ձայների 66,7 տոկոսով:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ էին, որոնք ամփոփիչ եզրագիծ կքաշեն Սաակաշվիլիի 8-ամյա կառավարության համար: