Գևորգ Կոստանյանը նոր նշանակում է արել
ՀայաստանՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն: