«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը պատուհաս դարձավ մանր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների համար

2013-11-20 09:15:48

Այն, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը պատուհաս դարձավ մանր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչների համար, վաղուց է ապացուցվել: Բազում դժգոհություններ հնչեցին, որ շատ մանր ձեռնարկություններ պարզապես դադարեցրել են իրենց գործունեությունը: Երեկ էլ այս առնչությամբ բազում գործարարների անունից իր հրապարակային դժգոհությունը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ՀՀ վարչապետին ուղղված գրությամբ առաջարկելով վերանայել օրենքի մեկնաբանման ընթացակարգը: Բանն այն է, որ օրենքի մեկ՝ «անձինք» բառը Գագիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող ՀՀ պետեկամուտների կոմիտեն մշտապես մեկնաբանել է հօգուտ իրենց՝ տուգանելով տնտեսվարողներին: «...Ձեւական պահանջի չպահպանման հետեւանքով ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրում է վճարել թե՛ ԱԱՀ-ի գումարները եւ թե՛ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով»,-գրել է ՀՀ օմբուդսմենը: Դե իհարկե, մեր երկրի թիվ մեկ գործարարը՝ Գագիկ Խաչատրյանը, բնականաբար, շահագրգռված է, որ մանր ու միջին գործարարները դաշտից դուրս գան, որպեսզի ինքը շարունակի առավել մեծ ախորժակով կլանել բիզնես դաշտը: Ու զավեշտալի է, որ այսքանից հետո դեռ նրան վստահում են հարկահավաքության պատասխանատու աշխատանքը:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 1317 անգամ:
Լրահոս
20 Սեպ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը