Իրանն ու «Վեցյակը» պատմական համաձայնության են եկել
ՏարածաշրջանԻրանի միջուկային ծրագրի հարցով միջնորդ «Վեցյակն» ու Իրանը պատմական համաձայնության են եկել: Դիվանագետներին դրա համար ամբողջ 10 տարի և 5 օր պահանջվեց:
Թեհրանն ու «Վեցյակը» Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, ըստ որի՝ Իրանը կրճատում է իր միջուկային ծրագրի աշխատանքները, միջազգային փորձագետներին տրամադրում է առավել մատչելի ստուգման հասանելիություն իր ծրագրերի իրականացման գործընթացին, իսկ Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները պակասեցվելու են:
Իրանի միջուկային խնդիր եզրույթն այսուհետ անցյալում է, խնդիրը լուծվել է, դժգոհություններն ու հավակնություններն Իրանի հանդեպ ավարտված: Համաձայնությունը կյանքի կոչելու առաջին փուլը նախատեսվում է իրականացնել առաջիկա կես տարվա ընթացքում: Այդ շրջանում Իրանը կսառեցնի իր միջուկային ծրագրերը, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կթուլացնեն Թեհրանի հանդեպ պատժամիջոցները: Այդ շրջանում կշարունակվեն նաև ակտիվ բանակցությունները, ինչը հնարավորություն կտա հասնել վերջնական համաձայնության, գրում է РИА Новости-ն: